| AMRUEN
Հեռախոս (+ 374 10) 27 33 11
(+ 374 10) 27 28 60
Էլ. փոստ v_kanayan@netsys.am
v.kanayan@gmail.com
Աշխատաժամեր Երկուշաբթի - Շաբաթ
9:30-18:00 

Ամբողջ տարին հարմարավետ տանը

Գործընկերներ

Viessmann

https://www.viessmann.ru/

ViessmannGroup-ը ջեռուցման համակարգերի,  արդյունաբերական և սառնարանային համակարգերի համաշխարհային առաջատար արտադրողներից է: Viessmann ձեռնարկությունը հիմնադրվել է 1917 թ.: Այսօր այն հաջողությամբ գլխավորում է Մարտին Վիսսմանը, ով հանդիսանում է ձեռնարկության սեփականատերերի երրորդ սերունդի ներկայացուցիչ: Այս ձեռնարկության տարեկան շրջանառությունը կազմում է 2.2 մլրդ. եվրո, իսկաշխատակիցներիթիվըկազմումէմոտ 11 600 մարդ: Ընկերությանշրջանառության 56 % կազմում են արտասահմանյան երկրները: Viessmann ընտանեկան ձեռնարկությունն իր հիմնական առաքելությունը տեսնում է ժամանակին իր հաճախորդին ջերմություն առաքելու մեջ՝ նրանց համար հարմար և տնտեսող ճանապարհով, ինչը պետք է նաև անվտանգ լինի շրջակա միջավայրի համար: Viessmann-ը ունի մի շարք բարձրակարգ լուծումներ և մշակումներ, ինչի հաշվին էլ իր ոլորտում տեխնոլոգիական առաջատար է համարվում: Viessmann արտադրանքի բարձր որակն ապահովում են նորարար նյութերը և ամենաժամանակակից նախագծման սկզբունքների օգտագործումը: Իր կարևոր դերն է կատարում նաև ուսուցումը Viessmann ակադեմիայում:

Viessmann ձեռնարկությունը, արտադրելով սարքավորումների ամբողջական տեսականի, առաջարկում է անհատական լուծումներ և արդյունավետ համակարգեր 1.5 – 120 000 կՎտ հզորությամբ՝ տարբեր ոլորտների համար: Այդ ապրանքներից են՝ պատի կաթսաներ 1.9 - 150 կՎտ հզորությամբ, հատակին դրվող կաթսաներ 1.9 - 6000 կՎտ հզորությամբ, և մոդուլային ՋԷԿ-ներ, որոնք արտադրում են 1.0 - 530 կՎտ էլեկտրաէներգիա և 5.3 - 660 կՎտ ջերմային էներգիա: Հավաքովի ջերմային էլեկտրակայանները, որոնք աշխատում են բնական գազով և կենսագազով, առաջարկվում են կենսագազի մատակարարման պայմանագրի հետ միասին:

Վերաօգտագործման էներգախնայող համակարգերն ընգրկում են իրենց մեջ ջերմային արևային տափակ և վակուումային գլանային կոլեկտորներ՝ տաքջուր ստանալու, ջեռուցման և հովացման համար, հատուկ ջրատաքացման կաթսաներ և ջեռուցման կայանքներ 4 կՎտ-ից մինչև 50 ՄՎտ հզորությամբ, որոնք նախատեսված են գերաններով, փայտատաշեղով և հատիկավորված փայտանյութով աշխատանքի համար, ջերմային պոմպեր 1.7 - 2000 կՎտ հզորությամբ՝ գետնից, ստորգետնյա ջրերից կամ մթնոլորտային օդից ջերմություն ստանալու համար, ինչպես նաև լուսաէլեկտրական կայանքներ: Արտադրվող ապրանքների տեսականին բավականին լայնէ՝ սկսած հեռավոր մոնիտորինգի և վերահսկողության համակարգերից, որոնք փոխանցում են տվյալները նաև ինտերնետով, մինչև տարբեր հատակի տաքացման համակարգեր և ջեռուցման համար այլ պարագաներ: Շնորհիվ իր ապրանքի ֆունկցիոնալությանն և ունիֆիկացման, Viessmann ընկերությունը արժանացել է 39 նշանակելի մրցանակներին:

Viessmann-ը արդեն մի քանի տասնամյակ ունի ծանրակշիռ ընկերության համբավ, որը բոլոր արտադրական գործընթացներում ուշադրություն է դարձնում բնապահպանական անվտանգությանը: Viessmann ընկերության գործարանները օրինակելի են բնապահպանական մենեջմենթի ոլորտում:

<< Վերադարձ