| AMRUEN
Հեռախոս (+ 374 10) 27 33 11
(+ 374 10) 27 28 60
Էլ. փոստ v_kanayan@netsys.am
v.kanayan@gmail.com
Աշխատաժամեր Երկուշաբթի - Շաբաթ
9:30-18:00 

Ամբողջ տարին հարմարավետ տանը

Գործընկերներ

Herz-armaturen

http://www.herz-armaturen.ru/

HERZ-ը հանդիսանում է փականների, կցամասերի, կարգավորիչ և հավասարակշռող փականների միակ ավստրիական ու համաշխարհային առաջատար արտադրողներից մեկը, որոնց արտադրանքը նախատեսված է ջեռուցման, օդափոխության և գազի մատակարարման ոլորտների համար: Ընկերությունն ունի 2400 աշխատակից և 24 արտադրական տարածքներ ամբողջ աշխարհում: Բացի այդ, Hertz-ը կենսազանգվածային կաթսաների և ջերմային պոմպերի առաջատար արտադրող է: 

HERZ ընկերությունը հիմնադրվել է 1896 թվ.՝ Gebauer & Lehrnen անվան տակ: Վիեննայի Հերցհասսե փողոցն էր ձեռնարկության առաջին հասցեն, որն հետագայում բազմազգ կոնցեռնին տվեց իր անունը: Այսօր HERTZ-ը իրականացնում է իր միջազգային գործունեությունը Վիեննայի կենտրոնական գրասենյակից ավելի քան 75 երկրներում: HERTZ-ը երաշխավորում է կայունություն, հուսալիություն և շարունակական զարգացում ի շնորհիվ իր արտահայտված կորպորատիվ հասկացողությունների, ինչպես նաև սահմանված և խիստ վերահսկվող որակական համակարգի, իրավասու և մոտիվացված անձնակազմի, որն ունի իր անհատական մոտեցումն յուրաքանչյուր ծրագրի: Ջեռուցման և ինժեներական կարգավորման ոլորտներում բազմամյա փորձը հիմք հանդիսացավ նորարար և առաջատար ապրանքի արտադրության համար: HERTZ-ի արտադրանքը բավարարում է ջեռուցման համակարգերի, ջրամատակարարման, հովացման և օդափոխության ողջ շուկան: Բոլոր HERTZ ապրանքները արտադրվում են Եվրոպական Միության սահմաններում և համապատասխանում են եվրոպական որակի չափանիշներին:

HERZ - Armaturen ունի զարգացած որակի կառավարման համակարգ, որը հավաստագրված է ISO 9001-ին համաձայն: Ավելին, մի շարք ազգային հավաստագրերը տարածվում են ամբողջ տեսականու վրա:

Թերմոստատիկ Herz փականներն արտադրվում են համաձայն եվրոպական EN 215 ստանդարտի: Որակը՝ հաստատված բազմաթիվ ազգային և միջազգային հավաստագրերով, լրացուցիչ ուժեղացվում է 5 տարվա երաշխիքով՝ Herz-ի երաշխիքային քարտում նշված ապրանքների դեպքում:

HERZ ապրանքանիշը բարձր ճանաչում է ձեռք բերել ամբողջ աշխարհում: Մենք աշխատում ենք էներգիայի էկոլոգիապես մաքուր աղբյուրներով և նպաստում ենք էներգաարդյունավետ և էրգոնոմիկ ինժեներական համակարգերի ստեղծմանը:

<< Վերադարձ