Wilo
https://wilo.com/ru/ru/WILO SE ընկերությունը, լինելով իր ոլորտի առաջատարներից մեկը, արտադրում է պոմպեր ու պոմպային սարքավորումներ ջեռուցման, օդափոխություն, օդորակման, ջրամատակարարման և ջրահեռացման համար: 1872 թվականին Լուիս Օպլենդերը հիմնեց ընկերությունը` որպես պղնձե և փողային իրեր պատրաստող գործարան: Այսօր, WILO SE ընկերությունն ունի ավելի քան 60 արտադրական օբյեկտներ, բաշխիչ ընկերություններ և ավելի քան 7000 աշխատակիցներ ամբողջ աշխարհում:
Հեռատես գաղափարներն են երաշխավորում մեր հաջողության բարձր թռիչքները: WILO-ն հիմնվում է բազմաթիվ սյուների և արժեքների վրա, որոնց մենք հետևում ենք առանց փոխզիջումների: Wilo-ն առաջարկում է բարձրորակ պոմպային համակարգեր և իրենց օգտագործման բազմամյա փորձը ջեռուցման, սառեցման, օդորակման, ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտներին: Wilo բրենդը և բոլոր այն բրենդերը, որոնք գործում են Wilo-ի հետ համատեղ, սահմանում են տեխնիկական բնութագրերի և արդյունավետության իրենց չափանիշները: Սա հաստատվում է Wilo ապրանքանիշի բարձր պահանջարկով եվրոպական երկրներում, ինչպես նաև այլ երկրներում՝ սկսած Ասիայից մինչև Հյուսիսային Ամերիկա:
Wilo-ն նպատակ է դրել աճեցնել իր շահույթը հաճախորդի ավելացված արժեքի միջոցով: Այնուամենայնիվ, մեր պահանջները դուրս են գալիս ուղղակիորեն գնորդի պահանջմունքները կատարելու սահմաներից, քանի որ պոմպային սարքավորումները շատ կարևոր են առօրյա հիմնական կարիքները հոգալու և շրջակա միջավայրը պահպանելու համար: Բացի այդ, մենք ձգտում ենք ավելի բարձր արդյունավետության և ապրանքի կյանքի պարբերության ավելի ցածր ծախսումների, որպեսզի տնտեսական հաջողությունների կարողանան հասնեն նաև մեծածախ վաճառքի միջնորդները, արհեստավորները, պլանավորման մասնագետները և, իհարկե, մեր ապրանքանիշի գնորդները:
Տեխնիկական առաջընթացի հետևանքով հեղուկների փոխադրման արդյունավետության և հուսալիության պահանջները շարունակաբար աճում են: Այդ իսկ պատճառով, Wilo-ն շարունակում է ընդլայնել իր կիրառության փորձը և ավելի հաճախ սկսել է այն տարածել շուկայի հարակից սեգմենտների վրա: Մենք անխափան կիրառում ենք գերմանական ինժեներական տեխնոլոգիայի մեթոդներն ու սկզբունքները: