Sabiana
http://www.sabiana.it/ruSabiana ընկերությունը հիմնադրվել է 1929 թվականին Ֆրանկո Բինագիի և Բենվենուտո Անատելլայի կողմից: Ծննդով լոմբարդացի, Բինագին նկատեց որոշակի ձեռնարկատիրական և կոմերցիոն ընդունակություններ Անատելլայի մոտ, որը ծագումով Տոսկանիայից էր, բայց վերջերս տեղափոխվել էր Միլան: Ինչպես շատ իտալական ընկերություններ, նրանց գործընկերությունը սկսվեց ձեռքսեղմումից, և 80 տարի հետո էլ նրանց առաքելությունը կայանում է նրանում, որպեսզի պատրաստեն և վաճառեն արտադրանք, որը կբարելավի աշխատանքային միջավայրը:
Առաջին էլեկտրական օդաջեռուցիչը թողարկվել է 1935 թվականին, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո արտադրությունը սկսում է արտադրել տաք ջուր մատակարարող ջեռուցիչներ, այն նույն տեսակը, ինչը մինչև այսօր հասանելի է յոթ տարբերակներով:
Յոթանասուննականների սկզբին, գրասենյակների օդափոխման առաջին պահանջարկների հետևանքով, ջեռուցող կոնվեկտորները, որոնք մշակվել և վաճառվել են տան համար, աստիճանաբար փոխարինվում են նրանով, ինչը հետագայում կդառնա օդափոխման ամենակարևոր համակարգերից մեկը և Sabiana-ի կարևոր արտադրանքներից մեկը` ֆանկոյլներով: Դա այն տարիներին էր, երբ իտալական նախագիծը սկսեց հաստատվել ողջ աշխարհում, և գործընկերության սկիզբ դրվեց խոշոր արտադրական նախագծողներից մեկի` Լորենսո Բոնֆանտիի հետ: Այդ գործընկերությունը սկիզբ դրեց Helios ջեռուցիչների արտադրությանը: Futura ֆանկոյլներով Sabiana-ն իր համար հեղինակություն ձեռք բերեց ոչ միայն առաջատար նախագծողների, այլ նաև շատ ճարտարապետների շարքերում, որոնք միշտ կտրուկ են եղել օդորակիչ սարքավորումների նկատմամբ: Հրաշալի նախագիծը, որը իր մեջ ներառում է Sabiana արտադրանքի ավանդական հուսալիությունն ու համարյա անձայն աշխատանքը, թույլ տվեց ընկերությանը պահանջներ դնել մրցակցային շուկայում: Sabiana ընկերության ամբողջ արտադրանքը ստացել է ISO 9001 վկայականը դեռ 1996 թվականին: