Global radiator
http://www.globalradiatori.it/ITA/Home.aspGLOBAL ընկերությունը հիմնադրել են Ֆարդելլի եղբայները 1971 թ., հենց այն ժամանակ, երբ ալյումինե մարտկոցների պատմությունը միայն սկիզբ էր առնում: Այս ժամանակամիջոցում ընկերությունը փոքր տնայնագործական արհեստանոցից, որտեղ համարյա ամբողջ աշխատանքը կատարվում էր ձեռքով, դարձավ մեծ արդյունաբերական, լիովին ավտոմատացված ձեռնարկություն, որն արտադրում է ոչ միայն ալյումինե, այլև կենսամետաղե մարտկոցներ:
Ընկերությունը ստեղծել է իր սեփական լաբորատորիան, որն իրականացնում է հումքի և ապրանքի որակի վերահսկողությունը արտադրության բոլոր փուլերում, մշակում է նոր մոդելներ, աշխատում է բարելավել տեխնոլոգիական գործընթացը և արտադրանքի տեխնիկական բնութագրերը:
1994 թ. GLOBAL ընկերությունը իր ոլորտում առաջիններից իրականացրեց իր արտադրանքի հավաստագրումը Եվրոպական որակի համակարգում ըստ ISO 9002 և ISO 9001-2000 ստանդարտների: 2001 թ. GLOBAL-ը ստացավ «Էկոլոգիապես մաքուր արտադրություն» վկայականը՝ շրջակա միջավայրի պահպանության համակարգում: GLOBAL մարտկոցների ջերմատվության ցուցանիշները դելտա T=50°C ժամանակ որոշված են և վավերացված Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտի կողմից համաձայն Եվրոպական UNI EN 442 ստանդարտի: GLOBAL սերտիֆիկացումը ճանաչել և հաստատել է նաև Եվրոպական IQNET կազմակերպությունը:
Իր արտադրանքի մոտ 20% GLOBAL-ը վաճառում է Իտալիայում և մոտ 80% արտահանում է Արևմտյան և Արևելյան Եվրոպայի, ԱՊՀ-ի երկրներ և այլն: GLOBAL մարտկոցների տարածման լայն գոտին ցուցադրում է գնորդների բարձր վստահությունը ապրանքանիշին: