Ici caldaie
http://www.icicaldaie.com/ICI CALDAIE S.p.A. ընկերությունը հիմնադրվել է 1958 թ.: Լինելով ջեռուցման ոլորտի առաջատարներից, ընկերությունն իր հաջողությամբ պարտական է բարձր հուսալիություն ունեցող ջերմագեներատորների արտադրությանը: Արդյունաբերական շոգեկաթսաների նախագծային և արտադրական գործունեությունից ձեռք բերված բազմամյա փորձը թույլ տվեց ընկերությանը կոմերցիոն կարգի կաթսաների միանգամյա լավ կազմակերպված արտադրությունը: Նշենք, որ հենց արդյունաբերական շոգեկաթսաների սեկտորում ընկերությունը գրավում է առաջատար դիրքը:
Այսօր իտալական և արտասահմանյան շուկաներին ICI CALDAIE S.p.A.-ն առաջարկում է հետևյալ ապրանքները՝
• Պատի գազի կաթսաներ՝ 20 մինչև 30 կՎտ հզորությամբ;
• Կոմերցիոն պողպատե կաթսաներ՝ 20 մինչև 4000 կՎտ հզորությամբ (գազի դարձափոխային զարգացումով, ծխային գազերի 3 պտույտներով, ցածրաջերմաստիճանային և կոնդենսացման);
• Արդյունաբերական ջերմագեներատորներ՝ 70 մինչև 12000 կՎտ հզորությամբ (շոգու, դիաթերմիկ յուղով, գերտաքացված ջրով և տաք ջրով):
Ընկերության յուրաքանչյուր տեխնիկական բաժինը զինված է ժամանակակից CAD – կայաններով՝ միավորված մի ցանցի; նախապատրաստվածքները կատարվում են լազերային կտրատումով և նորարար հաստոցներով; եռակցումը արվում է ժամանակակից ռոբոտացված կոմպլեքսներով; յուրաքանչյուր կաթսա անցնում է խիստ վերահսկում: Բոլոր արտադրական մոդելները արժանացել են CE դրոշմանշվածքի:
1993 թ. CIM-ը (Արդյունաբերական մեքենաշինության վկայագրման իստիտուտ) անցկացրեց ICI CALDAIE S.p.A.-ի որակի համակարգի վկայագրումը ըստ իտալական, եվրոպական ու համաշխարհային UNI EN 29002 (ISO 9002) նորմատիվների; 2002 թ. հունիսին BVQI (Bureau Veritas Quality Insurance) ստանձնեց ICI CALDAIE S.p.A.-ն ISO 9001/94 վկայականը, իսկ 2004 թ. ապրիլին՝ ISO 9001/00: