| AMRUEN
Հեռախոս (+ 374 10) 27 33 11
(+ 374 10) 27 28 60
Էլ. փոստ v_kanayan@netsys.am
v.kanayan@gmail.com
Աշխատաժամեր Երկուշաբթի - Շաբաթ
9:30-18:00 

Ամբողջ տարին հարմարավետ տանը

Գործընկերներ

Termagroup

http://www.termagroup.pl/

Terma Sp. z o.o. հիմնադրվել է 1991 թ. TermaE. Brylowski ընկերության կողմից: Առաջին իսկ օրերից ընկերության գործունեության հիմնական ուղղությունն էր ջեռուցման համակարգերը, ընդ որում առանձնահատուկ ուշադրությանն արժանացան մարտկոցների դիզայնը և գլանաձև մարտկոցների ապրանքանիշը: Այս մշակված ռազմավարության անկրկնելի իրագործումը թույլ տվեց ընկերությանը ամուր հիմնվել ջեռուցման ոլորտում: 1995 թ. գործող TermaE. Brylowski-ի կոմերցիոն գործունեությամբ զբաղվեց տարանջատված Terma - Trade Sp. z o.o. ընկերությունը: Ավելին, նորաստեղծ ձեռնարկությունը իր վրա վերցրեց Slant/Fin կոնվեկտորային մարտկոցների իրացումը: Տարիների ինտենսիվ աշխատանքը ինչպես լեհական, այնպես էլ արտասահմանյան շուկաներում, թույլ տվեց ընկերությանը ընդլայնել իր գործունեությունը և մեծացնել ջերմատաքացուցիչների ու մարտկոցների համալրողների արտադրանքի քանակը: Այս ամենը  հանգեցրեց բավարարված գնորդների և վաճառքի աճի: 2003 թ. TermaE. Brylowski և Terma - Trade Sp. z o.o. ընկերությունների միացման հետևանքով ստեղծվեց Terma Technologie Sp. z o.o ընկերությունը: Միաձուլման նպատակն էր՝ ստեղծել շուկայական ավելի ցանկալի պատկեր: Այդ տարեթվին ընկերությունը բուռն աշխատանքեր կատարեց հետազոտման և մշակման ասպարեզներում: 2004-2006 թվականների ընթացքում հանրությանը ներկայացվեց նորաոճ էլեկտրոտաքացուցիչների տեսականի: Այդ ընթացքում նաև արմատավորվեց ISO9001:2000 կառավարման համակարգը: DetNorskeVeritas-ում ընկերությունը արժանացավ “Ապրանքի յուրօրինակ դիզայն” վկայականի, ինչպես նաև պարգևատրվեց գլանաձև մարտկոցների, էլեկտրոտաքացուցիչների ու պնևմոհարվածային սարքերի բարձր վաճաոքի համար: Տարիների ընթացքում ընկերությունը արժանացել է մի շարք այլ պատվավոր մրցանակների՝ “Տարվա մարտկոց”, “Տարվա որակ”, “Տարվա դիզայն” և այլն: Ընկերությունը անըդնմեջ շարունակում է կատարելագործել իր ապրանքանիշի տեսքն ու որակը:

<< Վերադարձ